1575 դիտում
20:42 01-04-2021
Լավրովը Բայրամովի հետ քննարկել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքի շրջանակներում Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք, մասնավորապես, առնչվում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորմանը և տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը տարածաշրջանում:
Մոսկվայում ընթանում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ:
Նմանատիպ նյութեր
856 դիտում
20:42 02-06-2023
Սուրեն Պապիկյանը Քոլին Քահլի հետ քննարկել է ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը
Այս բաժնից
463 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
610 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
496 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը