6342 դիտում
15:44 31-03-2021
Պատերազմի ժամանակ զինվորներին տարել են հանձնած տարածքներ, որտեղ ԱԹՍ-ները խոցում էին նրանց. Թագուհի Թովմասյան. Tert.am
Ըստ գործող իշխանության՝ պատերազմի ընթացքում ապահով վայր է եղել Հադրութը, որը նրանք հանձնել էին: Ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսելով անհայտ կորած զինծառայողների և զոհվածների, ծնողների մասին, որոնք այսօր գնացել էին Ազգային ժողով և ներկայացրել քրգործերի քննության հետ կապված իրենց դժգոհությունները:
«Այսօր մենք համատարած տեսնում ենք 76 զինվոր է զոհվել, եթե Հադրութը մենք հանձնել ենք, ապա 2 օր հետո այդ երեխաներին ո՞ւր են տարել, ինչո՞ւ են տարել Հադրութ և խաբել, ասել են՝ տանում ենք ապահով վայր, ըստ իրենց՝ այդ ապահով վայրը թշնամուն հանձնած Հադրո՞ւթն է»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորի հավաստմամբ՝ այս պատերազմում չեն եղել մարդիկ, ովքեր ունեցել են գոնե տարրական ռազմագիտության գիտելիքներ:
«Զինվորներին տարել են մի վայր, որտեղից ԱԹՍ-ն խոցել է, կարող էին պաշտպանված վայր տանել, տարրական ռազմագիտության տիրապետող մարդը հասկանում է՝ եթե անընդհատ ունենք օդից եկող վտանգ, ապա մենք պետք է առնվազն 7-8 մետր իրարից հեռու կանգնենք, որ թիրախավորելը անհնար լինի և մի հոգու համար ԱԹՍ չեն ուղարկելու»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
4125 դիտում
13:14 12-10-2020
ԱԹՍ-ի խոցում. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել
Այս բաժնից
787 դիտում
21:08 13-01-2025
96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատելու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում
928 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1291 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան