1288 դիտում
15:43 31-03-2021
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը հատուցել է 1671 զոհվածների ընտանիքի. Վարուժան Ավետիքյան
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հատուցել է 1671 զոհվածների ընտանիքների. այս թվին մարտի 31-ին կավելանա ևս 155-ը` դառնալով 1826: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
«Այս պահին զոհվածների մասով հիմնադրամում առկա է 1023 գործ, որոնք ուսումնասիրվում են: Կամուրջ ծրագրերի ներքո հատուցել ենք 1329 գործերով: Այսպիսով, վերջին երեք ամսվա մեջ հիմնադրամը հատուցումներ է կատարել ու կատարում 3,155 գործերով, որը կազմում է շաբաթական 250 գործ, մեր կողմից հրապարակայնորեն խոստացված 100 գործերի փոխարեն:
Հայտնում եմ նաև, որ ես անձամբ խրոնոմետրաժ եմ արել և յուրաքանչյուր հատուցման գործ պահանջում է միջինում 3 ժամ: Փաստացի հիմնադրամը հատուցումների վրա երեք ամսվա կտրվածքով ծախսել է 9,465 մարդ/ժամ կամ 1183 մարդ/օր:
Ժամանակի մեծ մասը հատկացվում է օրինական շահառուներին հայտնաբերելու, նույնականացնելու, ամուսնաընտանեկան կապերը ճշգրտելու, բանկային հաշիվները բացելու ու փոխանցումները կատարելու վրա:
Այս պահին մենք կատարում ենք վճարային ու ծրագրային համակարգերի, ծառայությունների ու բազաների ԿԲ-ից հիմնադրամ տրանսֆորմացիա (ՏՏ անվտանգության նորմերի հնարավորինս խիստ պահպանմամբ), որի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել գործընթացները: Մենք բոլորին հասնելու ենք»,- գրել է Ավետիքյանը:

Նմանատիպ նյութեր
1272 դիտում
11:44 28-01-2021
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն ընդհանուր հատուցել է 1527 ընտանիքի
5400 դիտում
23:51 14-11-2020
Վարուժան Ավետիքյան. Կյանքիս նպատակն է գտնել 1 մլն հայի, ով ամսական առնվազն 25․000 դրամ կփոխանցի հիմնադրամին
Այս բաժնից
508 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
442 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ