211652_close_icon
views-count1535 դիտում article-date 13:32 31-03-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, յուրացման կամ վատնման` 14, մարմնական վնասվածք պատճառելու` 8, խարդախության` 5, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի հայտնաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու սպանության սպառնալիքի ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր