211652_close_icon
views-count1628 դիտում article-date 17:48 30-03-2021

Շարունակվում են ՀՀ դատական իշխանության պատվիրակության պաշտոնական հանդիպումները ՌԴ մայրաքաղաքում

Այսօր Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը:

Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչները ծանոթացել են Մոսկվայի Արբիտրաժային դատարանի կառուցվածքին, ինչպես նաև գործունեության առանձնահատկություններին:

Այցի շրջանակում կայացել է հանդիպում և մասնագիտական քննարկում Մոսկվայի Արբիտրաժային դատարանի ներկայացուցիչների հետ:

Բարձրագույն դատական խորհրդինախագահ Ռուբեն Վարդազարյանըև Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը քննարկել են երկու պետությունների մասնագիտական դատարանների փոխգործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի
Մամուլի և հասարակայնության հետ
կապերի ծառայություն

 
 

Նմանատիպ նյութեր