Մահացել է ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն Նազար Ալբարյանը
77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերին (1968) մասնակցած առաջին հայ ազատ ոճային ըմբիշ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի՝ ազատ ոճի հիմնադիրներից մեկը՝ Նազար Ալբարյանը: Այդ մասին տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան:
Նազար Ալբարյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 31-ին, հայրենի Փարպի գյուղի (Արագածոտնի մարզ) գյուղապետարանում ժամը 17:00-20:00-ն:
Հուղարկավորությունը նույն վայրից, հաջորդ օրը:
Ալբարյան Նազար Սարգսի
1946թ. ապրել է Փարպի գյուղում (Արագածոտնի մարզ), 1971թ-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Հայաստանցի անվանի ըմբիշ, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն (1967թ.), ԽՍՀՄ երիտասարդության առաջնության կրկնակի հաղթող (1961-1962թթ.), Օլիմպիական խաղերի IV մրցանակակիր (1968թ.), ԽՍՀՄ սպորտի վարպետ (1961թ.), Միջազգային կարգի սպորտի վարպետ (1967թ.):