211652_close_icon
views-count1227 դիտում article-date 12:39 30-03-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 29-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու` 5, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու` 3-ական, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, թմրանյութի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր