211652_close_icon
views-count1538 դիտում article-date 23:11 29-03-2021

Արդարադատության նախարարությունն անցկացրել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին փուլը

Արդարադատության նախարարությունն այսօր անցկացրել է Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը, որին նախնական հայտ ներկայացրած 87 անձից մասնակցել է 82 թեկնածու։

Որակավորման ստուգման մասնակիցներին ներկայացվել են թեստավորման փուլի կանոնները, որից հետո նրանց բաժանվել են քննական հարցաշարերը՝ բաղկացած 100 հարցից։ Լրացնելու համար տրվել է երկու ժամ:

Սահմանված ժամանակը լրանալուց հետո, Հանձնաժողովը, ամփոփելով քննության առաջին փուլի արդյունքները, արձանագրել է, որ 82 մասնակցից 80 և ավելի միավոր ստացել և թեստավորման փուլը հաղթահարել է 23 մասնակից։ Կից՝ Նոտարների թեկնածուների որակավորման թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների ցանկը։

Նմանատիպ նյութեր