Նոտարների որակավորման ստուգման երկու թեկնածուի դիմումները բավարարվել են
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2014 թվականի ապրիլի 17-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման երկու թեկնածուի դիմումները և լրամշակված փաստաթղթերը: Հանձնաժողովը որոշել է թույլ տալ Արսեն Սարգսյանին և Նարեկ Պողոսյանին մասնակցել նոտարների որակավորման ստուգմանը՝ համաձայն իրենց ներկայացրած հավելյալ փաստաթղթերի:
Թեստավորման փուլին պետք է ներկայանան սույն թվականի ապրիլի 19-ին, առավոտյան ժամը տասին (10.00-ին), հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա, 14-րդ հարկ: