211652_close_icon
views-count1348 դիտում article-date 16:37 29-03-2021

Հայաստանի ԲԴԽ պատվիրակությանը Մոսկվայում ընդունել է ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:

ԲԴԽ-ից հայտնում են, որ այսօր՝ մարտի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւը:

Երկու երկրների դատական իշխանությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ռուսաստանի դատական համակարգերի արդյունավետ փոխգործակցության եւ զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Կողմերի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր եւս: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՌԴ-ում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Հանդիպումն անցել է ջերմ եւ կառուցողական մթնոլորտում:

Նմանատիպ նյութեր