211652_close_icon
views-count5685 դիտում article-date 22:51 28-03-2021

Արմեն Աշոտյան. Նշված քարտեզը հերթականներից է, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձագետները Հայաստանն ու Արցախը կոմունիկացիոն «թիքաների» են բաժանում

«Մինչ Հայաստանը վիժվածքի համառ ջանքերով եւ վիժվածքապարկերի թրքաբարո մեյմունություններով մխրճվում է ընտրությունների ֆրիկ-շոու մեջ, մինչ մեզ հրամցվում են «բուհերը ծախենք», «երեխեքի գլուխների շոյենք», «ՍԴ որոշումը կարդանք» տիպի հիմարություններ, ադրբեջանա-թուրքական պլանները մեր հանդեպ խորանում են», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ կից հրապարակելով լուսանկար։

«Նշված քարտեզը հերթականներից է, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձագետները Հայաստանն ու Արցախը կոմունիկացիոն «թիքաների» են բաժանում։

Ուշադրություն դարձրեք Նախիջեւան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Աղդամ ավտոճանապարհի գործարկման ախորժակի վրա։

Ասեմ, իմանաք։ Ռազմավարական կարեւորության առումով սա Մեղրիի հատվածին քիչ է զիջում։

Ավելին, Սյունիքը վերեւից կտրելու եւ Նախիջեւանը Շուշիի ու Աղդամի հետ ուղղակի կապելու սպառնալիք է։

Այսինքն Սյունիքի նկատմամբ թյուրքական ծրագրերը միայն գծային չեն, այլեւ կլաստեռային։

Դե դուք էլ շարունակեք ընտրություններ խաղալ...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր