Սենոր Հասրաթյան. Հայ ժողովուրդը եզակիների օրինակներ ունեցավ 20-րդ դարավերջին և 21-րդ դարասկզբին
«Ցանկացած մարդ սխալական է և խոցելի... Ավելի շատ սխալական ու խոցելի են, հատկապես, նրանք, ովքեր հանրային կյանքում գրավում են պատասխանատու դիրք և ունեն պարտականությունների ու իրավունքների ընդգծված տարբերություն մյուսների հանդեպ: Նրանք կարող են իրենց կամքի, խելքի և նախաձեռնողականության շնորհիվ հայտնվել ազգային ու աշխարհաքաղաքական նշանակության մեծ շրջադարձերի կիզակետում և անել այն, ինչն ի վիճակի են անել միայն ու միայն եզակիները...», իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Այդ եզակիները ծնվում ու գործում են ժամանակի պահանջով և դառնում ժամանակի և պատմության հիշողության կրողը...
Սակայն, հակառակ պահանջված հայտնությունների, ժամանակը կարող է պատմության թատերաբեմ բերել նաև պատահականությունների, որոնք ոչ միայն անընդունակ են կերտել հաջողություններ, այլև իրենց կատարած սխալներով հարցականի տակ դնել մի ողջ ազգի ճակատագիր...
Հայ ժողովուրդը եզակիների օրինակներ ունեցավ 20-րդ դարավերջին և 21-րդ դարասկզբին... Նրանք սխալներ կատարելով հանդերձ, այնուամենայիվ կերտեցին հայկական երկու պետականություն...
Բայց հետո եկավ մեկը, ով ոչ թե սխալվեց, այլ, պարզապես, արեց այն, ինչին, եթե արժանի է նրան իշխանության բերած հանրությունը, ապա՝ ոչ երբեք հազարամյակների կենսագրություն ունեցող ազգը...»: