Մեղքի և դրան հետևող պատժի հասցեատերը ոչ այնքան անհատ-ղեկավարն է, որքան նրան ընտրած ժողովուրդը. Սենոր Հասրաթյան
Տխուր է այն երկրի ապագան, որին առաջնորդում է մեկը, ով ընդամենը երեք տարվա ընթացքում կործանման եզրին հասցրեց երեսուն տարվա ընթացքում ստեղծածը և, այդուհանդերձ, արտահերթ ընտրությունների արդյունքում նորից արժանանացավ սեփական ժողովրդի վստահությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պատմությունը վկայում է, որ նման դեպքերում մեղավորը ոչ թե անհատ-ղեկավարն է, այլ ժողովուրդը... Միաժամանակ, պատմությունից գիտենք, որ գործված ցանկացած մեղք, վաղ թե ուշ, ունենում է իր պատիժը...
Այս պարագայում ամենամեծ ողբերգությունն այն է, որ մեղքի, և դրան հետևող պատժի, հասցեատերը ոչ այնքան անհատ-ղեկավարն է, որքան նրան ընտրած ժողովուրդը...
Եվ եթե անհատ-ղեկավարի դեպքում պատիժը կարող է լինել ցմահ բանտարկություն, կամ մահապատիժ, ապա ժողովրդի գործած մեղքի պարագայում՝ հատուցում՝ գուցեև, Հայրենիքը կորցնելու գնով...
Որքան էլ տխուր, բայց սա է այսօրվա իրականությունը...