211652_close_icon

Վահե Դավթյան. Ավանտյուրիստը ոչ միայն չի պատկերացնում տարածաշրջանի քաղաքական քարտեզը, այլև չունի տարրական հաշվարկ անելու ունակություն

views-count2049 դիտում article-date 19:27 28-03-2021
«Ավանտյուրիստի տհաս լսարանը չի կարող գիտակցել, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցում Երևանի ու Բաքվի շահերի միջև հավասարության նշան դնելը տգիտության ու էժանագույն պոպուլիզմի դրսևորում է», ֆեյսբուքյան իր էջում գրել է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:

«Արագած համայնքում այսօր անցկացված թուրք-ադրբեջանական պրոպագանդայի շրջանակներում Ավանտյուրիստը հայտարարել է, որ «չենք կարող Ադրբեջանի տարածքով մենք ճանապարհ ստանալ, իսկ իրենք մեր տարածքով՝ ոչ»:

Ավանտյուրիստը, ինչպես բազմիցս համոզվել ենք, ոչ միայն չի պատկերացնում տարածաշրջանի քաղաքական քարտեզը, այլև չունի տարրական հաշվարկ անելու ունակություն: Այլապես թուրք-ադրբեջանական պրոպագանդայի արդյունավետության բարձրացման համար կփորձեր այլ թեզեր կիրառել:

Ավանտյուրիստը շարունակում է շփվել բացառապես իր՝ կրթական չափազանց ցածր ցենզ ունեցող անհայրենիք լսարանի հետ: Այդ լսարանը դժվար թե հասկանա, որ Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական տրանսպորտային հաղորդակցության հաստատումը ռազմավարական նշանակություն ունի բացառապես Բաքվի ու Անկարայի համար:

Մինչդեռ Ավանտյուրիստի կողմից առաջ քաշված «Նախիջևանով՝ Ռուսաստան» երթուղին լոգիստիկ առումով աբսուրդային է, անհեթեթ: (Այս ամենին բազմիցս հանգամանորեն անդրադարձել եմ, կարիք չկա կրկնվելու):

Ավանտյուրիստի տհաս լսարանը չի կարող գիտակցել, որ մշակվող տրանսպորտային-լոգիստիկ լուծումների շրջանակներում Երևանի ու Բաքվի շահերի ու հեռանկարների միջև հավասարության նշան դնելը տգիտության ու էժանագույն պոպուլիզմի դրսևորում է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր