211652_close_icon
views-count47881 դիտում article-date 10:34 28-03-2021

Արտակարգ դեպք «Վանաձոր» բժշկական կենտրոնում. մահացածի հարազատը ոստիկաններին հայտնել է, որ նրա ոսկյա զույգ ականջօղերը ընդունարանում անհետացել են


 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Արայիկ Հարությունյանը և հայտնել, որ մարտի 22-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, շտապօգնության բժիշկների կողմից շտապօգնության ավտոմեքենայով Մարգահովիտ գյուղից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել իր ազգականը՝ համագյուղացի,  82-ամյա Մարգո Գ.-ն:    

 Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Ա. Հարությունյանը ոստիկաններին հայտնել է, որ մարտի 23-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնի ընդունարանում արդեն մահացած Մարգո Գ.-ի ականջներից անհետացել են ոսկյա զույգ ականջօղերը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր