37573 դիտում
22:06 27-03-2021
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 39-ամյա վարորդը Kia-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 08:10-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 39-ամյա Դավիթ Բ.-ն, Գորիս-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով, ենթարկվել է սահքի, դուրս եկել իր երթևեկելի ուղեմասից, հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով, հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Բ.-ն, ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 14-ամյա Նանա Պ.-ն, 62-ամյա Լյուբա Պ.-ն, 34-ամյա Հերմինե Պ.-ն, 40-ամյա Ալինա Դ.-ն և 12-ամյա Հենրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գոմարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներտ՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+