Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել են հրամանատարական դասընթացներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել են հրամանատարական դասընթացներ, այնուհետև՝ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ամփոփել են շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում գարնանային հեղեղումների հետ կապված:
Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ևս մեկ անգամ կարևորել է ՏԻՄ-երի հետ ակտիվ համագործակցությունը: ՓԾ տնօրենը հրահանգել է կարճ ժամանակում վերացնել աշխատանքի ընթացքում ի հայտ եկած թերությունները, հանձնարարականներ է տվել՝ ծառայության բարելավման ուղղությամբ: