40187 դիտում
09:56 26-03-2021
ՌԴ քաղաքացուհին դիմել է գլխավոր դատախազին, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում զույգ տղաների է ծննդաբերել, իսկ հետո իրեն հայտնել են, որ երեխաները մահացել են. նա ունի կասկածներ, որ երեխաները ողջ են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հետագայում նյութեր պատրաստելու նպատակով ոստիկանության Շենգավիթի բաժին է ուղարկվել ՌԴ քաղաքացի՝ 54-ամյա Ա. Ա-ի դիմումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ա-ն, ով բնակվում է Երևանում, դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ 32 տարի առաջ՝ 1989 հուլիսի 4-ին, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող 3-րդ ծննդատանը, որը ներկայումս գործում է որպես «Շենգավիթ» բժշկական կենտրոն, զույգ տղաների է ծննդաբերել, որտեղ երեխաներից մեկը մահացել է, իսկ մյուս երեխայի հետ իրեն տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ա. Ա-ն հայտնել է նաև, որ ինքը մինչև հուլիսի վերջը մնացել է հիվանդանոցում, որտեղ կատարվել է երեխայի ծննդյան ակտի գրանցում, իսկ որոշ ժամանակ անց իրեն տեղեկացրել են, որ երկրորդ երեխան նույնպես մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանը հայտնել է, որ ինքը կասկածներ ունի, որ իր 2 երեխաները ողջ են ու նրանց ապօրինի բաժանել են իրենից։
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9735 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին