1182 դիտում
16:59 25-03-2021
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կկազմակերպվի եռօրյա դասընթաց
Արտակարգ իրավիճակների նախարարության Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կազմակերպվելու է «Արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձևը» թեմայով դասընթաց: Այսօր ԱԻ նախարարության պատասխանատու պաշտոնյաները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են եռօրյա դասընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Տեղեկացնում է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ողջունելով համագործակցության ձևաչափը ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը վստահություն է հայտնել, որ տեսական և գործնական պարապմունքների արդյունքում մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
923 դիտում
17:36 25-03-2021
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից կկազմակերպվի եռօրյա դասընթաց
1250 դիտում
23:42 17-12-2021
ԱԻ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը
Այս բաժնից
1006 դիտում
21:18 18-05-2024
1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանը