211652_close_icon
views-count62664 դիտում article-date 04:07 25-03-2021

Արտակարգ իրավիճակ Երևանում. Աթենքի փողոցում 12 էլեկտրասյուները պոկվել ու տապալվել են գետնին՝ փակելով ճանապարհը. ժամանել է Երևանի ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Աթենքի փողոցում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ 12 էլեկտրասյուները պոկվել ու տապալվել են գետնին՝ փակելով ճանապարհը:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: 

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանութան  1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել են ՃՈ տեսուչները՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանը:

Իրավիճակի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապեատարանի թեծ գիծ, որտեղից պատասխանել են, որ այս ժամին հնարավոր չէ աշխատանքներ կատարել, քանի որ ուշ է, ինչի առթիվ էլ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի կարգադրությամբ նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ կարգախմբերը, մինչև պատասխանատու շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները կբարեհաճեն աշխատանքներ կատարել։ 

Դեպքի վայրում նշում էին, որ կամ ջրագիծ են անցկացրել կամ էլեկտրալարեր անցկացնելու համար են փոսը փորել, ինչն էլ դարձել է արտակարգ դեպքի պատճառ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի      
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր