211652_close_icon
views-count2523 դիտում article-date 12:42 24-03-2021

Հնարավոր է դուրս գամ քաղաքականությունից. Գեւորգ Պետրոսյան. News.am

Ընտրություն կլինի, թե չի լինի, ինձ շատ քիչ է հետաքրքրում, հնարավոր է՝ ես ընդհանրապես չմասնակցեմ ընտրություններին, հնարավոր է դուրս գամ քաղաքականությունից, որովհետեւ ինձ դուր չի գալիս այս ամեն ինչը:

Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Որովհետեւ ոչ ընդդիմությունն է կարգին քայլ անում, ոչ իշխանությունն է կարողանում երկիրը ղեկավարել, մենք էլ քննադատելով դառնում ենք վատամարդ: Ես հաճույքով չեմ գալիս աշխատանքի: Հիմա մեծ հաճույքով դուրս կգամ քաղաքականությունից, որովհետեւ այստեղ մեծ հաշվով, քաղաքականություն չկա, կա անձնական շահեր, կորպորատիվ շահեր»,-ասաց նա:

Սակայն ընդամենը րոպեներ անց նա հայտարարեց, որ ցանկանում է մնալ քաղաքականության մեջ. «Ես ցանկություն ունեմ քաղաքականությունը շարունակել, քաղաքականության մեջ անելիքներ ունեմ, բայց եթե այս մթնոլորտն է լինելու, ավելի լավ է զբաղվեմ իմ մասնագիտական աշխատանքով»:

Նմանատիպ նյութեր