211652_close_icon
views-count23022 դիտում article-date 10:07 24-03-2021

Ավտովթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը Volkswagen-ով հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 12։00-ի սահմաններում Սուրենավան գյուղի բնակիչ՝ 28-ամյա Նարեկ Վարդանյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա փոքր ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Վարդանյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Աբրահամյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր