211652_close_icon
views-count2042 դիտում article-date 23:22 23-03-2021

Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկական սխալի պատճառով Շուպո-Մոտինգը հավաքական չի հրավիրվել

«Բավարիայի» հարձակվող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը ադմինիստրատիվ սխալի պատճառով բաց կթողնի Կամերունի հավաքականի առաջիկա հանդիպումները:
 
Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքական հրավերը սխալմամբ ուղարկել է իր իսկ էլեկտրոնային հասցեին:
 
Արդյունքում 32-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական հրավեր չի ստացել: Շուպո-Մոտինգի հոր խոսքերով, «Բավարիան» էլ որևէ նամակ չի ստացել:
 
Կամերունի հավաքականն այս ամիս՝  Աֆրիկյան ազգերի գավաթի ընտրական փուլի շրջանակներում խաղալու է Կաբո-Վերդեի և Ռուանդայի հետ:

Նմանատիպ նյութեր