211652_close_icon
views-count752 դիտում article-date 12:09 13-01-2015

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Շվեդիայում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 12-ին մեկնել է Շվեդիա, որտեղ հունվարի 14-ից 17-ը կկայանա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի ընտրական մրցաշարը: Մեր թիմի մրցակիցները կլինեն Շվեդիայի, Իսրայելի և Շոտլանդիայի ֆուտզալի հավաքականները: Երեկ մեր հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Շվեդիայում, ևս մեկ մարզում տեղի կունենա այսօր, իսկ վաղը՝ Երևանի ժամանակով 22:45-ին, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի իր առաջին հանդիպումը՝ մրցելով Շվեդիայի հավաքականի հետ:

Նմանատիպ նյութեր