211652_close_icon

ԱՆ. Հայաստանում ՆԳՆ ստեղծելու հարցով նախագիծն արդեն վարչապետի աշխատակազմի մոտ է

views-count1265 դիտում article-date 15:13 22-03-2021
Հայաստանում ՆԳՆ ստեղծելու հարցով նախագիծն արդեն վարչապետի աշխատակազմի մոտ է, եւ այն շուտով կքննարկվի գործադիր մարմնի նիստում: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ այդ հարցը կքննարկվի առաջիկա երեքշաբթի նախարարների հանձնաժողովում: «Այնուհետեւ այն կներառվի կառավարության նիստի օրակարգում կամ կընդգրկվի Ազգային ժողովի օրակարգում, բայց արդեն հաջորդ շաբաթ»,-ասաց Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ հիմնական քաղաքականությունը ոստիկանության փաստացի գործառույթների տարանջատումն է ոստիկանության կողմից տրամադրվող քաղաքացիական ծառայություններից:
 

Նմանատիպ նյութեր