1571 դիտում
21:42 21-03-2021
Արա Այվազյանը Իսպանիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար բարդ իրադրությունը
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։
Արտգործնախարարները բարձր գնահատեցին հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։
Հեռախոսազրույցի ժամանակ մտքեր փոխանակվեցին նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի մի շարք հարցերի, Արևելյան գործընկերության առաջիկա օրակարգի և ԱլԳ «ետ-2020» տեսլականի շուրջ։
Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ ՀԸԳՀ լիարժեք և արդյունավետ կիրարկումը շոշափելի նոր լիցք կհաղորդի ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխշահավետ համագործակցության խթանման գործում:
Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանային կայունության, անվտանգության և մարդասիրական հարցերին։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար բարդ իրադրությունը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային հանրության և համապատասխան մասնագիտացված կառույցների տեղում ներգրավվածությունը։

Նմանատիպ նյութեր
576 դիտում
14:34 20-11-2020
Արա Այվազյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ջանքերը
864 դիտում
19:13 27-01-2023
Արարատ Միրզոյանը Իսլանդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
Այս բաժնից
1252 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1114 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն