211652_close_icon
views-count2112 դիտում article-date 17:47 21-03-2021

Գնդակահարության պատրաստ մարդը դա կաներ անհապաղ՝ չլուսացնելով նոյեմբերի 10-ը. զոհված զինվորի հայր

Արցախի պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե  պատրաստ է գնդակահարվել, եթե ժողովուրդն այդպես որոշի։

Զավեն Մկրտչյանը գրել է.

«Մի նոր շեդեվր լսեցի, ինքը՝ գերագույն գլխավոր մանիպուլյատորը, 4 ու կես ամիս երկար մտածելուց հետո որոշել ա մի մեծ զոհաբերություն անի, պարտությունը վերցնի իր վրա, որ մենք մեզ պարտված չզգանք: Իսկ ես իրեն ասում եմ. որ շատ ավելի արդարացի և ազնիվ կլիներ , քանի որ հենց դու էիր հայտարարել ԱԺ -ում , որ պատրաստ ես զոհվելու, որ վերցնեիր քո 30 հոգանոց կառավարական ջոկատը, ներառյալ ԲՏ, ՊՆ, ԿԳՍՄ-ի, վիրուսոլոգ նախարարին, կոկորդիլոս թռցնող մարզպետին, մի հատ բեղավոր անդոն կա դրան, Ալենին, էն ԲԴԽ նախագահի վրա ԱԺ -ում գողական ժարգոնով հոխորտացող երեսփոխանին , Մանվել Գրիգորյանի կադրերը մոնտաժող Արենին, մի հատ նոր աստղ "սահմանադրագետ" կա Վահագն անունով, որ համ քվեաթերթիկներն ա հաշվում, համ էլ ձեռքի հետ սահմանադրություն ա գրում, մի խոսքով ամենախիզախներին, այնուհետև ինքդ քեզ ընտրեիր ջոկատի հրամանատար, ինքնաներդաշնակվեիք, այնուհետև մտնեիք Սորոսի գրասենյակ օրհնություն ստանայիք ու գնայիք առաջին գիծ տղերքի կողքին կանգնեիք, Սարդարապատի վերջին կռիվը տալու, դուխ տայիք իրենց, պաշտպանեիք իրենց թուրքական ԱԹՍ-ների հարվածներից:

Թեկուզև զոհվեիք, ինչու ոչ, թե՞ վախենում էիք ձեզ փոխարինող չգտնվեր, թե կարծում էիք ձեր կյանքերը ավելի թանկ են քան մեր երեխաներինը կամ որ սուգը միայն մեր տներում պիտի գա։

Իսկ հիմա եկել ու գնդակահարությունից ե՞ս խոսում: Նման բանի պատրաստ մարդը դա կաներ անհապաղ՝ չլուսացնելով նոյեմբերի 10-ը:

յնպես որ, սեփական պաշտոնի ու աթոռի համար մի ողջ սերունդ, հազարավոր մատաղ կյանքեր զոհաբերած անձը պետք ա ստանա ու կրի իր արժանի պատիժը, և գնդակահարությունը այստեղ ամենամեղմն ու երանելին կարելի է համարել հանցագործի համար:

Արցախի մեծ մասի կորստի մասին էլ չեմ ասում, որովհետև դա գոնե տեսականորեն կարելի է վերադարձնել, զուտ տեխնիկայի հարց է։

յդուհանդերձ, հուսով եմ գոնե մի անգամ կկատարես քո իսկ ասած խոսքը, և մենք, ընտրությունների անցկացման դեպքում, հունիսի 21-ին ականատես կլինենք գերագույն հրամանատարի հրապարակային խոսքի ի կատար ածման այն է՝ գնդակահարության հրապարակի պատի տակ, քանի որ կեսից քիչ ձայն հավաքելը, ամենաընտիր կեղծարարության դեպքում անգամ, քեզ համար ապահովված է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր