211652_close_icon
views-count1120 դիտում article-date 17:57 20-03-2021

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնիմարզում«Ամբերդ»բարձրլեռնայինօդերևութաբանականկայանիցդեպիԱմբերդամրոցևդեպիՔարիլիճտանողավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուստրանսպորտայինմիջոցներիհամար՝ դժվարանցանելի։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվողհատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ 

Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Նմանատիպ նյութեր