5619 դիտում
16:32 20-03-2021
Նախարարը ժամանակ տվեց՝ պետք է լքել խրամատները. Քաջարանի քաղաքապետ
«Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը պատմեց, որ դեռ Ջաբրայիլի մարտերի ժամանակ վարչապետը կոչ է արել անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը, իսկ դեկտմբերին իրենց ստիպել են լքել խրամատները:
«Մարտերը դեռ Ջաբրայիլում էին, վարչապետը կոչ արեց Սյունիքի համայնքապետերին անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը: Պատկերացնո՞ւմ եք Սյունիքն ու Ջաբրայիլն իրարից քանի կիլոմետր են հեռու: Կոչից հետո մենք Սյունիքի սահմանից մոտ 40 կմ անվտանգության գոտին պահել ենք, ընդ որում՝ դա հեշտ չի եղել, մենք կռվով ենք էդ ամենը վերցրել ու նենց խրամատարվորված... Եվ ի՞նչ եղավ դրանից հետո՝ նախարարը եկավ, ժամանակ տվեց՝ «պետք է լքեք ձեր խրամատները»: Ստիպեցին լքել:
Ոչ մի ռազմամթերք, մի հատ փամփուշտ... ասացին՝ չենք կարող օգնել: Մինչ օրս պետության կողմից ոչ մի աջակցություն չի եղել», - ասուլիսում ներկայացրեց Քաջարանի ղեկավարը:Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
577 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1042 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը