Նիկոլ Փաշինյանի օգնականի հարցով Ռուբեն Հայրապետյանը զգուշացնում է՝ կդիմի ՌԴ իրավապահներին
Եթե Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի քայլերի հետ կապված համապատասխան քայլեր չարվեցին Հայաստանում, ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կդիմի Ռուսաստանի իրավապահ մարմիններին։
«Եթե չփորձեն Աննա Վարդապետյանի տեսակներին, քննիչին օրենքով պատժել, ես իրավապահ մարմիններին հորդորում եմ միջոցներ ձեռնարկեն ու համապատասխան անձանց պատժեն ու քրեական գործ հարուցեն, հակառակ դեպքում՝ ես նաև հանդիսանում եմ Ռուսաստանի քաղաքացի, կդիմեմ Ռուսաստանի իրավապահ մարմիններին, ՌԴ օրենքներով իրենք կարող են շատ արագ քրեական գործ հարուցել», - «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է Ռուբեն Հայրապետյանը։
«Աննա Վարդապետյանի «կամպյուտորը» բացելու դեպքում կտեսնենք՝ ինչքան քաղաքական պատվերներ է նա իջեցրել մյուս քաղաքական հետապնդվողների նկատմամբ, ես համոզված եմ, որ դրանք բազմաթիվ կլինեն», - ասել է ՀՖՖ նախկին նախագահը։