211652_close_icon
views-count60090 դիտում article-date 21:36 19-03-2021

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Isuzu-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել ծառերին և կողաշրջվել. կան վիրավորներ. Հրազդանի ճանշինը «ուղտի ականջում քնած է».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Isuzu  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել ձյան մեջ:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի  մարմնական վնասվածքներով   տեղափովել են  Հրազդանի բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Հրազդան բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր  վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը,  տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:

 Օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Վթարի վայրում հավաքվածները նշում էին՝ ինչը երևում էր անզեն աչքով, որ ճանապարհը ամբողջովին մերկասառույց է, Հրազդանի ճանշինը  ոչ մի աշխատանքներ չի կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր