211652_close_icon

Արցախի մի շարք բնակավայրերում այսօր չպայթած զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ կկատարվեն․ ԱԻՊԾ

views-count1833 դիտում article-date 15:22 19-03-2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել չպայթած զենք–զինամթերքի պայթեցման աշխատանքների մասին։

«Հարգելի հայրենակիցներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանրապետության տարածքից հայտնաբերված ականների ու տարբեր զինատեսակների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ըստ վայրերի։

Օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են սպասվում Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում»,– ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր