211652_close_icon
views-count2101 դիտում article-date 13:31 18-03-2021

Այսօր-վաղը կարծում եմ՝ որոշում կհրապարակվի արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված. Ռոմանոս Պետրոսյան

Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների և այսօր-վաղը կարծում եմ՝ որոշում կհրապարակվի օրվա հետ կապված: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Գրում է NEWS.am-ը։

Հարցին, թե ինչը ստիպեց նորից վերադառնալ այդ օրակարգին, նա պատասխանեց. «Ստիպեց այն, որ չնայած խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչեցված մերժումներին՝ արտահերթ ընտրություններով հնգուցալուծելու երկրում քաղաքական ճգնաժամը։ Ինքը՝ ճգնաժամը չէր հանգուցալուծվում մեր գնահատականով: Պետք է արձանագրենք նաև, որ ընդդիմության փողոցային պայքարն էլ որևէ էական նշանակություն չունեցավ և նաև մեր հանրության կողմից չողջունվեց: Այնուամենայնիվ, մեր որոշումը մնում է ուժի մեջ՝ արտահերթ ընտրություններով գնալու սահմանադրական ճանպարհով այդ հարցի լուծմանը»:

Հարցին, թե կա՞ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Հանրային պահանջը հանրությունը ընդդիմության մանդատով և բերանով չհնչեցրեց, բայց մենք քաղաքական պրոցեսների հանգուցալուծումը տեսնում ենք բացառապես սահմանադրական ճանապարհով և արտահերթ ընտրությունների միջոցով»:

Տեսանյութը՝ NEWS.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր