Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ Ռ․ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու․ այն կհրապարակվի այսօր՝ 17։30–ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/06/18/qocharyan/3320798?fbclid=IwAR0Dcj1COgU1jsnlFWmLG7FlYz7kk7yoiDTjTywO-rRKGkjCryr_yFIYwqI]Tert.am[/url]-ը գրում է.
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ Ռ․ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ 17։30–ին
10։00
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 17-ին ևս ընթանում է վերոնշյալ բողոքի քննությունը։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/18/qocharyan/3320798?fbclid=IwAR0Dcj1COgU1jsnlFWmLG7FlYz7kk7yoiDTjTywO-rRKGkjCryr_yFIYwqI]այստեղ[/url]