211652_close_icon
views-count2559 դիտում article-date 20:50 17-03-2021

Սյունիքն անվտանգ չէ, վտանգավոր է, ցանկացած պահի վտանգ կա․ Սյունիքի համայնքապետերը՝ Արմեն Խաչատրյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մարտի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Սյունիքում տիրող իրավիճակին, և վստահեցրեց, թե Սյունիքն այսօր շատ անվտանգ է։

«Սյունիքում թիկունքային աշխատանքները բավականին լավ էին կազմակերպվել, այդ աշխատանքների մի մասին անձամբ մասնակցություն եմ ունեցել։ Սակայն սա չի նշանակում, որ երկիրն այնպիսի վիճակում էր, որ համայնքապետերը պետք է ջոկատ կազմեին ու գնային պայքարելու թշնամու դեմ, նման բան չի եղել, որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել, և դրա անհրաժեշտություն չկա։ Որևէ համայնքապետի կամ համայնքապետի ջոկատ տեսե՞լ եք, որ պայքարի ադրբեջանցու դեմ, և որտե՞ղ է այդ պայքարը եղել, ուզում եմ իմանալ։

Իհարկե, Սյունիքն անվտանգ է, ի՞նչ է եղել Սյունիքում, այսքան ժամանակ ի՞նչ է  եղել Սյունիքում, պատերազմից հետո ինչ-որ մեկը Սյունիքում վնաս կրե՞լ է, ինչ-որ մեկին թշնամու, հակառակորդի կողմից վնաս հասցվե՞լ է, ինչ-որ քաղաքացի ադրբեջանցիներից վնաս կրե՞լ է»,- ասել էր Արմեն Խաչատրյանը։

Իշխանական պատգամավորի այս հայտարարությունից հետո սյունեցիներն իրենց վրդովմունքն ու զայրույթն էին արտահայտել՝ նշելով, որ ինչպես կարող են խոսել անվտանգ Սյունիքից, երբ իշխանության ձեռամբ ադրբեջանցի զինվորներն իրենց դրոշներով արդեն Սյունիքում են։

168.amի հետ զրույցում Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ իշխանությունը 6 ամիս առաջ էլ էր ասում, որ երկիրն անվտանգ է, բայց արդյունքում պատերազմ եղավ։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր