211652_close_icon
views-count1678 դիտում article-date 15:15 17-03-2021

Արա Վարդանյանը դիմել է Դատախազություն, ԱԱԾ և Քննչական կոմիտե

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը դիմել է Դատախազություն, ԱԱԾ եւ ՔՆնչական կոմիտե:

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.

«Դիմում եմ ՀՀ Դատախազությանը, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությանը և ՀՀ քննչական կոմիտեին.

Վերջին երկու շաբաթների ընթացքում մենք` ՀՀ քաղաքացիներս մամուլից տեղեկացանք մի քանի զավեշտի հասնող նորությունների։

1. Ըստ տարածված տեսանյութի ՀՀ Վարչապետի խորհրդականը` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ուղիղ ցուցումներ է տվել իրավապահ համակարգի պաշտոնյաներին, այս կամ այն քրեական գործերի ընթացքի վերաբերյալ։

2. Ըստ տարածված լուրերի, պատերազմի ընթացքում ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանը և ևս մի քանի անձ կանխիկացրել են կառավարությանը Համահայկական Հիմնադրամից փոխանցված գումարից շուրջ 9 միլիոն դոլարը ու յուրացրել այդ գումարը։

Սույնով դիմում եմ ձեզ ու պահանջում անհապաղ ուսումնասիրել վերը նշված հրապարակումները և հարուցել քրեական գործեր»։

Նմանատիպ նյութեր