211652_close_icon
views-count15100 դիտում article-date 01:23 17-03-2021

Արտաշեսը քաջաբար պայքարել է ուղիղ 1 ամիս, անմահացել է հոկտեմբերի 27-ին, իր ծառայության 100-րդ օրը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտաշես Արմանի Մարտիրոսյան.  ծնվել է 2002 թ.-ի մարտի 17-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։

Ընտանիքի միակ զավակն էր, միակ լույսն ու հույսը։

Կենսուրախ, խելացի, հետաքրքիր ու հետաքրքրասեր երեխա էր, միշտ շարժման մեջ էր, փոքր տարիքում սիրում էր նկարել, որոշ ժամանակ երաժշտական դպրոց է հաճախել( դաշնամուրի դասարան), հետաքրքրվում էր անհետացած կենդանիներով , զբաղվում էր տարբեր սպորտաձևերով, կարծես ուզում էր ամեն ինչ փորձել։ 

Սովորել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում,  9-րդ դասարանը ավարտել է գերազանց գնահատականներով, 12-րդը՝ բարձր առաջադիմությամբ։

Շատ էր սիրում մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները։

Արդեն միջին դասարաններում որոշեց  ծրագրավորող դառնալ։   

Դպրոցն ավարտեց և ընդունվեց  ՀՊՃՀ  Տեղեկատվական Տեխնոլոգիաներ բաժինը, նպատակ ուներ  լավ ծրագրավորող դառնալ։ 

Զորակոչվել է 2020թ.- ի հուլիսի 19 -ին, ծառայում էր Արցախում՝ Մարտունի 2-ում։ 

Հրետանավոր էր ,  Դ-20  հրանոթի նշանառու։   

Սեպտեմբերի 17-ին առաջին անգամ դիրքեր էին բարձրացել, շատ ոգևորված էր և ծնողների հարցին, թե ինչու՞ են 2 ամսվա ծառայողին տարել դիրքեր, պատասխանել էր, որ էստեղ ավելի լավ է, մի անհանգստացեք։

Չարաբաստիկ սեպտեմբերի 27- ին էլ հենց դիրքերում էր։

Ուղիղ 1 ամիս ասում էր, որ իրենց մոտ հանգիստ է, որ ապահով են, բայց հետո պարզվեց, որ նորակոչիկները առաջին օրվանից մարտական գործողությունների են մասնակցել,
իսկ վերջին մի քանի օրերին մնացել էին առանց հրամանատարների։

Արտաշեսը  քաջաբար պայքարել է ուղիղ 1 ամիս, անմահացել է հոկտեմբերի 27-ին, իր ծառայության 100-րդ օրը։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր