Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հետ
Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ, հայտնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:
Հայաստանի և Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա Շվեդիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնա ավելի ուշ:
Սա կլինի Հայաստանի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Խորվաթիայի ընտրանու հետ: