2441 դիտում
12:25 16-03-2021
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարություն են տարածել. նշվում է նաև Հադրութի ավերման մասին
Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ մամուլի համար հայտարարությանը՝ ընդգծելով, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Ներկայում էլ գիտակցում է այն հնարավորությունները, որ խաղաղությունը և իրական հաշտեցումը կարող են բերել տարածաշրջանին, սակայն խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ:
«Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես և անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Այսօր նույնպես մենք ամբողջովին գիտակցում ենք այն հնարավորությունները, որ խաղաղությունը և իրական հաշտեցումը կարող են բերել մեր տարածաշրջանին, սակայն խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ:
Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նմանատիպ նյութեր
2879 դիտում
13:39 25-03-2021
Քրիստոնեական եկեղեցու առեղծվածային «անհետացումը». BBC-ն՝ ադրբեջանցիների կողմից Մարիամ Աստվածածնի ավերման մասին
1162 դիտում
14:59 10-11-2022
Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը․ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել
2358 դիտում
14:41 05-05-2017
ԵԱՀԿ ամերիկյան առաքելությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ
Այս բաժնից
1018 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1366 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1180 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան