211652_close_icon
views-count2121 դիտում article-date 14:41 05-05-2017

ԵԱՀԿ ամերիկյան առաքելությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ

ԵԱՀԿ ամերիկյան առաքելությունը [url=https://osce.usmission.gov/statement-closure-osce-office-yerevan/]հայտարարության [/url]է տարածել՝ կապված Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման հետ, որում ասվում է. «Միացյալ Նահանգները ցավում է Երևանում ԵԱՀԿ առաքելության գրասենյակի մոտալուտ փակման համար։ Մենք ցավում ենք, որ կորցնում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ ոլորտի գործունեության վերջին հարթակը։ Այդ գործունեությունն օգնում է հյուրընկալող երկրներին ամրապնդել հանձնառությունը ԵԱՀԿ սկզբունքներին և կառույցի նկատմամբ ստանձնած պարտավորություններին՝ ապահովելով վաղ ահազանգեր ճգնաժամային իրավիճակների պարագայում, նպաստելով կառավարության և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության ծավալմանը: Մենք գնահատում ենք Գերմանիայի և Ավստրիայի նախագահությունների գործադրած ջանքերը, որոնք ուղղված էին Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը փակուղուց հանելուն, սակայն ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը՝ պահանջելով, որ գրասենյակը վերջ տա ականազերծմանն առնչվող մարդասիրական գործունեությանը: Չնայած ամիսներ տևած ԵԱՀԿ նախագահության գործադրած ջանքերին, այն չկարողացավ գրասենյակի աշխատանքը երկարաձգելու համար բոլոր կողմերի հետ լեզու գտնել։ Մենք ընդունում ենք ԵԱՀԿ-ի հետ Հայստանի կառավարության համագործակցությունը։ ԵԵԱՀԿ երևանյան գրասենյակը կարևոր է դերակատարում է ունեցել՝ օգնելով իրագործել ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները բոլոր 3 ուղղություններով՝ հարկային և կարգավորիչ բարեփոխումներ, աջակցություն իրավապաշտպաններին, կանանց հավասարություն և մեդիայի ազատություն: Այս բնագավառներում գրասենյակի կատարած աշխատանքը դրական արդյունք է ապահովել: Միացյալ Նահանգները խրախուսում է ԵԱՀԿ-ին՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և քաղաքացիական հասարակության հետ։ Կոչ ենք անում ԵԱՀԿ նախագահությանն ու գլխավոր քարտուղարին նոր ուղիներ գտնել՝ Հայաստանում և ողջ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գրասենյակի ներկայությունը պահպանելու համար։ Ի վերջո, Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնում դեսպան Ավակովին և նրա անձնակազմին՝ հոյակապ աշխատանքի ու նվիրվածության համար, մասնավորապես, երբ անցած ամիսներին անորոշ էր գրասենյակի ապագան։ Լավագույն մաղթանքներն ենք հղում նրանց ապագայի համար»։

Նմանատիպ նյութեր