Պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցների մասին տվյալների տրամադրման ժամկետը մինչև մարտի 25-ն է
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Արցախյան երկրոդ պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցների մասին տվյալների հավաքագրում է իրականացնում։Նախարարությունը տեղեկացնում է․
«Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին քաղաքացիները պետք է դիմեն համայնքի ղեկավարներին մինչև սույն թվականի մարտի 25-ը ներառյալ»: