Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 527.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 628.51 դրամ (աճել է 0.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 734.34 դրամ (աճել է 1.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.21 դրամ (աճել է 0.06 դրամով):