211652_close_icon
views-count4418 դիտում article-date 17:34 15-03-2021

Խուզարկություն Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տանը. ինչ է կատարվել և հայտնաբերվել

Armlur.am-ը գրում է. Մարտի 11-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Մուրադյանը, լինելով Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, 2020թ-ի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալական աջակցության համար նախատեսված, պետության և տարբեր կազմակերպությունների կողմից տրամադրված օգնության բաշխման պատասխանատու պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, նշված օրվանից մինչև օրս ընկած ժամանակահատվածում յուրացրել է խոշոր չափերով՝ մոտ 600.000 դրամ արժողությամբ կենցաղային իրեր և մթերք, որոնք տեղափոխել և պահել է իր հանգուցյալ հոր՝ Ստյոպա Մուրադյանի անվամբ հաշվառված ու իր կողմից փաստացի տիրապետվող Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի 4-րդ փողոցի 6-րդ տանը:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր