211652_close_icon
views-count29934 դիտում article-date 14:42 15-03-2021

Երևանում՝ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Երևանի 2800-ամյակի այգուց» գողացել են Նավակով տղայի բրոնզե արձանը

SHAMSHYAN.com-ի երեկ՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Տիգրան Կ-ն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք գողացել են «Երևանի 2800-ամյակի» անվան այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Տիգրան Կ-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տեսահսկման վերահսկողության բաժնի պետ, գողացված արձանն էլ տեղադրվել էր «Գրանդ Քենդի» ընկերության կողմից։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր