211652_close_icon
views-count1383 դիտում article-date 13:04 15-03-2021

Սա ևս մեկ խողովակ է ամբողջ աշխարհին լսելի դարձնելու մեզ համար գերխնդիր դարձած գերիների վերադարձի հարցը. Նազելի Նաղդասարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Human Rights Watch-ը իր հերթական անդրադարձն էր կատարել հայ գերիների վերաբերյալ, որի հղումը տեղադրում եմ ստորև։

Դեռևս փետրվարի սկզբին HRW-ի Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի գծով տնօրենին՝ Հյու Վիլյամսոնին, ուղղված նամակում շեշտադրել եմ, որ հետպատերազմական շրջանում Ադրբեջանի կողմից կոպտորեն ոտնահարվում են այն անձանց իրավունքները, որոնք գտնվում են գերեվարվածի կարգավիճակում։

Մասնավորապես, քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձի անհարկի ձգձգումները լրջագույն խախտում են և չեն համապատասխանում Ժնևի կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար դրույթներին։

Միջազգային բոլոր մանդատների համաձայն մարդասիրական գործընթացներում Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը եւս հստակ արձագանքի և տա իր գնահատկանը։

Մենք հետևողականորեն շարունակելու ենք փոխգործակցել միջազգային բոլոր կառույցների հետ, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի։

Սա ևս մեկ խողովակ է ամբողջ աշխարհին լսելի դարձնել մեզ համար գերխնդիր դարձած եւ հրատապ լուծում պահանջող գերիների վերադարձի հարցը։

Նմանատիպ նյութեր