211652_close_icon
views-count2072 դիտում article-date 23:57 14-03-2021

Թատրոնը երեխաների աչքերով. գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 13-ին տեղի ունեցավ «Թատրոնը երեխաների աչքերով» գեղանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը։

ատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում ներկայացվեցին դեռևս 2020 թվականի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված առցանց մրցույթի աշխատանքները։

Մրցույթը նպատակ ուներ համավարակի ընթացքում հնարավորինս մեծացնել երեխաների հետաքրքրությունը օպերային և բալետային արվեստների նկատմամբ։ 

Առաջին մրցանակին արժանացան Վարդգես Մկրտչյանը (11 տ.) և Արմինե Ավետիսյանը (12 տ.): 

Երկրորդ տեղի մրցանակը տրվեց Սերժ Իշխանյանին (11 տ.):  
Երրորդ տեղի մրցանակին արժանացավ Նարե Իսահակյանը (13 տ.): 

Բացի այդ թատրոնի կողմից սահմանվել էին հատուկ մրցանակներ հետևյալ մասնակիցների համար՝ ԽոսրովԳևորգյան (9 տ.), Վահե Սահակյան (10 տ.), Յանա Խաչատրյան (12 տ.), Սարգիս Նալբանդյան (13 տ.), ՄերիԽաչատրյան (13 տ.), Ելենա Եփրեմյան (4 տ.)։

Ցուցահանդեսի մասնակից երեխաները և նրանց ծնողները հնարավորություն ունեցան մասնակցելու թատրոնում կազմակերպված ճանաչողական շրջայցին, ծանոթացան թատրոնի պատմությանը։

«Թատրոնը երեխաների աչքերով» ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլ։

Մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները և նրանց ծնողները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացմանը։

Նմանատիպ նյութեր