211652_close_icon

Մեկնարկեցին Լյովա Կատվալյանի անվան N 86 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները

views-count3490 դիտում article-date 23:43 14-03-2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լավ լուր Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչների համար
Երևանի քաղաքապետարանի 2021 բյուջեի շրջանակներում մեկնարկեցին Լյովա Կատվալյանի անվան N 86 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Ապրիլի 1-ից մանկապարտեզը կփակվի և մինչև տարեվերջ կիրականացվի հիմնանորոգման աշխատանքները։

Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից հատկացվելու է մոտ 260 մլն դրամ գումար։
Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներում նախատեսվում է՝

✅ ամբողջությամբ փոխարինել մանկապարտեզի դռներն ու պատուհանները,
✅ փոխարինել ջեռուցման համակարգը,
✅ ամբողջությամբ փոխարինել էլեկտրականության ցանցը,
✅ փոխարինել կոյուղու և ոռոգման ցանցերը,
✅ խմբասենյակների հատակները փոխարինել վինիլային հատակներով,
✅ ամբողջությամբ վերանորոգել սանհանգույցները,
✅ մանկապարտեզի ներսում տեղադրվելու են էներգախնայող ԼԵԴ լուսատուներ:
✅ բարեկարգվելու է նաև մանկապարտեզի բակը և յուրաքանչյուր խումբ ունենալու է առանձին տաղավար, կառուցվելու են խաղահրապարակներ
✅ իրականացվելու են մանկապարտեզի շենքի արտաքին մասի և տանիքի վերանորոգման աշխատանքներ։
✅Իրականացվող աշխատանքների արդյունքում ավելանալու է մանկապարտեզի խմբասենյակների թիվը՝ դառնալով 12 խմբասենյակ, հետևաբար կանխատեսվում է նաև մանկապարտեզ հաճախող երեխաների թվաքանակի կտրուկ աճ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր