211652_close_icon
views-count2159 դիտում article-date 14:20 13-03-2021

ԱԳՆ շենքի տանիքին դիպուկահարներ են կանգնած, շենքը շրջափակված է ոստիկաններով. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այս պահին մեծ թվով ոստիկաններ են կուտակված: Շենքի տանիքին կանգնած են դիպուկահարները:

Նշենք, որ քաղաքացիները հավաքվել են Կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը շենք։ Վերջինս գնում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել և նշել, որ Փաշինյանը Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել այսօր, ուստի նրանք դիմավորելու են Փաշինյանին շենքի դիմաց։ 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր