Գագիկ Ծառուկյանի շնորհավորական հեռագիրը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՄՕԿ –ի ղեկավար Թոմաս Բախին:
<< Հարգարժան նախագահ. անձամբ ինքս և հայոց մարզաշխարհի մարդիկ ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ ՄՕԿ –ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ձեր անցած մարզական ուղին և աշխատանքային գործունեությունը վկայում են, որ Դուք լիովին արդարացնում եք օլիմպիական շարժման հետ կապված վստահությունը:Դժվարին մեր ժամանակներում ճիշտ որոշումներ եք կայացնում , որոշումներ, որոնք նպաստում են աշխարհում մարզական համերաշխությանը և առաջընթացին: Դա պատահական չէ, քանզի բազում արգելքներ հաղթահարելով եք նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը ու հաջողությունը զարգացրել եք նաև ամենօրյա պատասխանատու աշխատանքում:
Այո, համաշխարհային օլիմպիական շարժումը հուսալի ձեռքերում է:
Մաղթում ենք Ձեզ հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում >>