211652_close_icon

Այբ Ֆմ 99.5 Փարիզի հայկական ռադիոկայանի նոր եթերաշրջանում մի նոր ծրագիր ծնվեց, որի հիմքը մեկն էր բացահայտել աշխարհի ցանկացած կետում ապրող մեր հայրենակիցներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count15363 դիտում article-date 22:11 11-03-2021
Այբ Ֆմ 99.5 Փարիզի հայկական ռադիոկայանի նոր եթերաշրջանում մի նոր ծրագիր ծնվեց, որի հիմքը մեկն էր բացահայտել աշխարհի ցանկացած կետում ապրող մեր հայրենակիցներին ինչով են զբաղվում և ինչ են անում հայրենիքի համար հենց օտար ափերում:

Առաջին անգամ ուղիղ եթերում ռադիոհաղորդավարները կապ են հաստատում և կամուրջ գծում ցանկացած կետ ուր կա գեթ մեկ հայ և ուղիղ եթերում խոսում ոչ միայն հայրենիքի մասին այլ նաև փորձում գտնել գեղեցիկի մեջ մի գունեղ կետ և արծարծել բազմապիսի հետաքրքիր թեմաներ:

Առաջին անգամ ռադիոյի ամբողջ կյանքում ուղիղ կապ և կամուրջ այն հայի հետ ով սիրում է իր հայրենիքը և պատրաստ է օժանդակել իր հայրենակիցների և ներսուն և դրսում:

Ծրագիրը կոչվում է «ԱՅԲ ՖՄ Անցուդարձը», երկար սպասված մի ծրագիր, որը տալիս է իր պտուղները հենց օտար հողում:

Ծրագրի շրջանակում կապ բժիշկի հետ, որտեղ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները իմանում են ցանկացած հիվանդության մասին և բուժման մեթոդների:

Հյուրի բաժնում կապը հայրենիքի հետ միշտ պահելով տնտեսական, արդյունաբերական և ամենակարևորն է մշակույթային ոլորտներում արծարծվում են արդի խնդիրները և ձեռքբերումները:

ՈՒղիղ կապը տրված է Այբ ֆմ 99.5 (Փարիզ)Հայկական ձայնասփյուռի եթերում «Այբ -ի ֆմ-ի անցուդարձ» ծրագրի շրջանակում ռադիոհաղորդավարներ Արտակ Թադևոսյանի և Լուսինե Վարդանյանի կողմից :
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր